Անուշ Պողոսյան. Պետք չէ տեսչական մարմնի անգործությունը բարդել բժիշկների ու պացիենտների վրա
Էլեկտրոնային դեղատոմսերի կիրարկումից ի վեր «Առողջության իրավունք» ՀԿ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել։ Կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը բողոքները բաժանել է երեք մասի։
Շատ են բողոքները բժիշկներից, նրանց ծանրաբեռնվածությունը մեծացել է, Արմեդ համակարգը երբեմն կախում է, բացի այդ յուրաքանչյուր դեղի համար առանձին դեղատոմս է դուրս գրվում։
«Բժշկի գործը եռակի-քառակի անգամ բարդացել է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ էլեկտրոնային դեղատոմսի կիրառմանը գնացել են այն դեպքւոմ, երբ մարզահին շատ պոլիկլինիկաներ չունեն սովորական համակարգից։
Խնդիրների հաջորդ մեծ խումբը վերաբերում է քաղաքացիներին, որոնք ստիպված են երկար սպասել պոլիկլինիկաներում, հետո պետք է փնտրեն, գտնեն համակարգին միացած դեղատուն։
«Այստեղ մեծ խումբ են կազմում այն մարդիկ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություն ու տարիներ շարունակ նույն դեղն են խմում»,-ասաց նա։
Խնդիրների հաջորդ մեծ խումբը վերաբերում է ատամնաբույժներին, որոնք հիվանդներին շատ հաճախ հակաբիոտիկներ ու հակասնկային միջոցներ են նշանակում։
««Առողջության իրավունք»-ն իրականացնում է փաստահավաք գործունեություն, բարձրաձայնում խնդիրների մասին։ Ես բժիշկներին խորհուրդ եմ տալիս խոսել խնդիրների մասին։ Էլեյտրոնային առողջապահության գաղափարը ճիշտ է, դ վերահսկելի է դարձնում անհիմն նշանակումները, ես չեմ թերագնահատում դրա կարևորությունը։ Բայց պետք է պատրաստվել դրան, պետք չէր տեսչական մարմնի անգործությունը բարդել բժիշկների ու պացիենտների վրա»,-ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Դեղատոմսերով դեղերի բաց թողնելը փաստեց, որ ոչ մի բանի էլ պատրաստ չէին. Թովմաս Կարապետյան
- Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան
- Համակարգը կգործի, դեղատոմս կգրեմ, չի աշխատի, թող պացիենտը սպասի. Ուրոլոգ
- Ուրոլոգի ահազանգը. Բժշկական համակարգի հերն անիծվում է