Արցախցիների իրավունքների բարձրաձայնումը Ժնևում Լ. Քոչարյանի կողմից՝ լռեցվեց ՀՀ դատարանում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Կարեն Ֆարխոյան), այսօր քննության էր առնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը։
Իր խոսքում Լևոն Քոչարյանը ներկայացնում է դատարանին, որ հաճախ է հանդիպում բռնագաղթված արցախցիների հետ, ում խնդիրները բազմաթիվ են, աջակցության կարիք կա միջազգային հանրության կողմից։ Խնդիրներ կան հետ վերադարձի իրավունքի, գույքային իրավունքի։ Լ. Քոչարյանին անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ իրեն պիտի չթողնեն այս հարցերը բարձրացնելու։
- Բացի այն, որ խոչընդոտում են կոնկրետ իմ քաղաքական գործունեությունը, ուզում եմ շեշտել ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, նաև վնաս են հասցնում, ինչը որ ասացի, բոլորիս համար շատ կարևոր խնդիրներին։
Ի վերջո՝ դատավոր Ֆարխոյանըը, մեջբերելով ու մեկնաբանելով օրենքի հոդվածները, ասաց, որ 127 հոդվածը չունի նման հայեցակարգ՝ խափանման միջոցը փոխելու։ Այսպիսով՝ դատարանն արգելեց Լևոն Քոչարյանին մեկնել Ժնև, չվերացրեց երկրից բացակայելու արգելքը։
Նշենք, որ մինչ այս ելույթ էր ունեցել «Դիմադրություն» շաևժման մասնակից Սերգեյ Ասատուրովը, ում և Լևոն Քոչարյանի նկատմամբ հարուցված է այս վարույթը՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Ասատուրովը բորբոքված ելույթ ունեցավ՝ մեղադրող կողմի վարքը գնահատելով սպային ոչ վայել։
- Լսելով մեղադրող կողմի փաստարկները, պարզ հարց եմ ուզում տալ։ Անցյալ անգամ, երբ քննարկում էինք մեր խափանման միջոցը, մասնավորապես իմ խափանման միջոցը, մենք ցույց տվեցինք միջազգային կազմակերպություններից՝ մեզ հրավերները։ Դուք ասացիք՝ չէ, եկեք խափանման միջոցը չփոխենք, բայց երբ որ ժամանակը գա, ինձ հետ կքննարկեք։ Հիմա ասում եք՝ քանի որ անցած անգամ խափանման միջոցը չենք փոխել, հիմա դա արդեն փոխելու իմաստ չկա։ Ես միջազգային ֆեդերացիաներին ասում եմ՝ դատախազությունը թուղթ է պահանջում, հիմա դուք ասում եք՝ չէ, անցած անգամ քննարկել ենք։ Ի՞նչ է դա նշանակում։
Ասատուրովը խոսեց նաև այն մասին, թե ինչ է նշանակում ուսադիր կրել։
Դատավորն առաջարկեց «ըստ էության» ելույթ ունենալ, ինչին ի պատասխան հնչեց՝ ըստ էության լիներ, այստեղ չէինք լինի։ Մեղադրական կողմը խոսքի կեսից, աղմուկի մեջ առարկեց «սպային վայել չի»-ի դեմ, ինչից հետո դատավորը ընդունեց առարկությունը և առաջարկում նստել՝ չշարունակել։
Մնացածը՝ արդեն գիտեք։
Ամենավերջում դատավորը խիստ տոնով կողմերին բացատրեց, թե ինչպես է անցկացնելու հաջորդ նիստը՝ արցախահայության խնդիրների հետ անհամեմատ թեթև հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Իշխանական սրիկաները ահա այսպիսի ստերով շարունակում են թշնամանք սերմանել մեր հասարակության մեջ
- Ինձ ու մյուսներին դատում են, ադրբեջանցուն չեն դատում. Լևոն Քոչարյան
- «Փաստ». Փաշինյանը անձամբ է շահագրգռված Լևոն Քոչարյանի գործով
- Լևոն Քոչարյան. Սա լուրջ խնդիր է նման մեղադրանքը պաշտպանող դատախազների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին