Մենք այսօր ունենք տրանսպորտային համակարգի ուռճացված ինքնարժեք. Բաբկեն Պիպոյան
«Կա մեկ միլիոն դոլարանոց փաստաթուղթ, որը քայլերի հաջորդականությամբ հստակ նշում է, թե որտեղից է պետք սկսել, ուր է պետք գնալ։ Հիմա մենք այդ սկիզբը չենք արել, ասում ենք՝ ոչինչ, մենք դեռ սկզբին կգանք ու քննարկում ենք մեջտեղից, վերջից ինչ- որ հատվածական բաներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով տրանսպորտի սակագնի թանկացման մասին։
Ըստ նրա, եթե ինչ որ մի բան կիսատ-պռատ է արվում, պետք չէ արդյունք ակնկալել։
«Մենք այսօր ունենք տրանսպորտային համակարգի ուռճացված ինքնարժեք, որովհետև ցանցը գործում է սխալ, ձևավորում է բարձր ինքնարժեք։ Այս պայմաններում մեր առաջին քայլը պետք է լինի աշխատել ինքնարժեքի ուղղությամբ։ Հիմա մենք ինքնարժեքի ուղղությամբ չենք աշխատում, իրական, լավ ինքնարժեքը չգիտենք, չգիտենք՝ վաղն ինչ ենք անելու, ի վերջո այդ լավ փաստաթուղթը երբ ենք ունենալու և ինչ-որ բովանդակային բան ենք քննակում։
Աճուրդի դնել մի բան, որը մասնագիտական քննարկում է պահանջում, ինձ համար անընդունելի է, չի կարելի»,- ասաց Բ.Պիպոյանը։
Նա ընդգծեց, որ այսօր չի կարելի գին քննարկել, պետք է բարեփոխել, հետո քննարկել։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտում իրար վրա լցված տեղափոխության, ուշացումների խնդիրների լուծումը դեռևս չի ներկայացվում. Պարսյան
- Մենք անընդհատ յուղ ենք լցնում յուղ վառող շարժակազմի մեջ. Բաբկեն Պիպոյան
- Տրանսպորտի գինը չպետք է փոխվի, բայց պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ. Անդրանիկ Թևանյան
- Թևանյան. Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում` տրանսպորտի գինը թանկացնելով
- 243.8 % գնաճը «Տրանսպորտ» բաժնի, ո՞ր ոլորտին է վերաբերում.Պարզաբանումներ՝ Տիգրան Քեյանից և ՎԿ-ից
- Լալա Մնացականյան. Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը
- Տնտեսագետ. Հանրային տրանսպորտը հանրային բարիք է, այն չպետք է դիտարկել որպես բիզնես
- Սուրեն Գրիգորյան. Այո՛, տրանսպորտը թանկանալու է
- Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ
- Բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա ․ Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան