Անուշ Պողոսյան. Էթիկայի հանձնաժողովի առեղծվածը
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի փետրվարի 26-ին ՀՀ կառավարություն նամակ էի ուղարկել՝ խնդրելով պարզաբանել 2023թվականի մայիսից ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծված էթիկայի հանձնաժողովի աշխատատնքի մասին ( հանձնաժողովի օրինական լինելու հարցը այս պահին վիճարկվում է վարչական դատարանում ՝գործի համար ՎԴ/7120/05/23):
Եվ ահա ստանում եմ պատասխան, որ ՀՀ առողջապահության նախարարությունը այդ հանձնաժողովի հետ կապ չունի, համացանցում փնտրում եմ էթիկայի հանձնաժողովի որևէ կոնտակտ՝ հեռախոս, E-mail, անարդյունք, զանգում եմ 8003 թեժ գծին, խորհուրդ են տալիս գրել ՀՀ առողջապահության նախարարություն ՝ [email protected] հասցեով:
Այնուհետ համացանցում գտնում եմ, որ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ լրագրողների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց։ Թեման ՝ բուժաշխատողների էթիկայի հայաստանյան հանձնաժողովի գործունեությանը: Փաստորեն հանձնաժողովը ստեղծված է բացառապես աշխատանքի պատրանք ստեղծելու համար՝ առանց թափանցիկ հաշվևտվողականության։
Հ.Գ. ՀՀ կառավարություն վերլուծեք ՀՀ առողջապահության նախարարություն հասցեագրված նամակների պատասխանները։
Հ.Հ.Գ. Էթիկայի հանձնաժողովը, որը ծախսում է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի փողերը շուրջ 1 տարում քննել է 0, այո 0 գործ»։