Դատավորը մերժեց վերացնել Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը
Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին փաստաբանները միջնորդեցին թույլատրել Լևոն Քոչարյանին՝ մեկնել Ժնև՝ մարտի 23-ից 28-ը Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելու համար։ Ըստ փաստաբանների՝ դատարանն այդ հիմքով պետք է վերացնի Լևոնի Քոչարյանի խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը։
Դատախազները առարկեցին միջնորդության դեմ, նշելով, որ նախորդ նիստին փաստաբաններն արդեն իսկ նման միջնորդություն ներկայացրել էին, և դատարանն այն մերժել էր։ Փաստաբաններն էլ հայտարարեցին, որ նոր հանգամանքն է ի հայտ եկել, նախորդ նիստին՝ փետրվարի 27-ին դեռևս հայտնի չէր, որ Լևոն Քոչարյանը պետք է մեկնի վեհաժողովին։ Այսուհանդերձ, դատավորը մերժեց վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը։
Ըստ դատավորի՝ նախորդ նիստին արդեն իսկ ներկայացվել էր այդպիսի բովանդակությամբ միջնորդություն, ինչը նույնպես մերժվել էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին