Կիևը Աստանայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի գնման գործարքներ
«Ուկրսպեցէքսպորտ» -ը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռուսական ռազմական արտադրանք գնելու շուրջ։ Այդ նասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Վերջերս հայտնի դարձավ, որ «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունների խումբը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք գնելու շուրջ։ Թելերը տանում են Աստանայում գրանցված «Navico», «BSKey company», «ИГТ», «Սիզդիկով Տ. Ս.-ն» ընկերությունները»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմին կարող են տրվել Ռուսաստանում արտադրված Սու-24 և ՄիԳ-29 ինքնաթիռների ՊԳԿ-10 պարաշյուտային արգելակման համակարգերի պահեստամասեր։
«Սա բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս: Հավանաբար Ղազախստանի ղեկավարությունը բազմավեկտոր քաղաքականության խաղում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավասար հեռավոր դիրքորոշում պահպանելու համար թաքցրել է խաղաքարտերը և՛ արևմտյանների, և՛ Ղազախստանի անվտանգության գլխավոր երաշխավորի՝ Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակ»,-ասել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան դուրս է եկել ժամանակի և հաճախականության չափումների ԱՊՀ համաձայնագրից
- Ուկրաինան երբեք չի հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկու` Հայաստան այցի մասին. Նիկիֆորով