Հայաստանի շատ ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցք (ձյուն, բուք) դժվարանցանելի է բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Դիլիջանի ոլորաններում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Աշոցքի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Ջերմուկ, Ճամբարակ, Սևան, Սիսիան, Քաջարան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան