Դպրոցաշինությունից դժգոհ ենք շատ՝ թե՛ աշխատանքների որակից, թե՛ տեմպից. Շիրակի մարզպետ
«Յուրաքնաչյուր շաբաթ չասեմ, ամեն օր ասեմ, որ այցելություններ կան, թե՛ իմ կուղմից, թե՛ տեղակալի և իմ կողմից ստեղծված հանձնաժողովի, սակայն դպրոցաշինությունից դժգոհ ենք շատ՝ թե՛աշխատանքների որակից, թե տեմպից»,- հայտնեց Շիրակի մարզպետը Մուշեղ Մուրադյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ հաճախականությամբ են այցելում մարզում կառուցվող դպրոցների շինհրապարակներ։
Մարզպետը նաև հայտնեց, որ Կապս գյուղի նորակառույց դպրոցի գույքն արդեն կիսաշեն դպրոցում է։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այն արդյոք պահպանվում է, ինչին մարզպետը դրական պատասխան տվեց։
Կրկնելով, որ դժգոհ է շինարարությունների տեմպից և որակից՝ Մուշեղ Մուրադյանն ասաց.
«Մասնավորապես Կապսի դպրոցի պատուհաններն են շատ անորակ, տեղեկացրել ենք պատվիրատուին և առաջարկում ենք վերանայել պատուհանների հարցը»։
Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ շինանյութի որակի տեխնիկական չափանիշներին։
«Ես ուզում եմ պատուհանին անդրադառնամ, ծորակին, ցնցուղին։ Մենք համոզվա՞ծ ենք, չնայած համոզված եմ, որ չենք կարողանում տեխնիկական առաջադրանքում նկարագրենք, թե մեզ ինչ պատուհան է պետք։ Գնում, տեսնում ենք պատուհանը դրած է, բայց արանքից փչում է, որակն այն չէ։ Այստեղ է մեր պրոբլեմները։ Իսկ կան աշխարհում մասնագետներ, որ կարող են ճշգրիտ մեզ նկարագրեն այն ծորակը, որը մեզ պետք է։ Այո կան, բայց պարզվում է, որ նրանց պետք է ամսական տալ 1 մլն դրամ և ավել աշխատավարձ, մինչև այս հարցը չլուծենք, այդպես ենք լինելու»,-ասաց Փաշինյանը։
Լսելով բոլոր կրթամշակութային օբյեկտների շահագործման հանձնման վերջնական ժամկետները՝ Փաշինյանն ասաց.«Դե այս ամսաթվերով կգնանք, կտեսնենք, թե կյանքն մեզ համար էլ ինչ փորձություններ է պատրաստել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան