Վազգեն Սաղաթելյան. Նորություն չեմ ասել, որ Գռզոն հանդիսանում է Հայաստանի ամենահին օլիգարխներից մեկը
Հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը չի ընդունում, որ վիրավորել, զրպարտել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, երբ նրան անվանել է Հայաստանի ամենահին օլիգարխներից մեկը։
Նրա խոսքով, ասել է այն, ինչ գիտի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, նույնիսկ վերջին երկու տարում Հայաստանում ապրող ռուսաստանղիների մեծ մասը։
«Նորություն չեմ ասել, որ Գռզոն՝ նույն ինքը Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է ամենահին օլիգարխներից մեկը։ Իսկ բառարանային իմաստով, եթե նայում ենք այդ բառը, ես չեմ հասկանում դրա վիճարկման իմաստը։ Ըստ ամենայնի նուրբ հոգի ունի Խաչատուր Սուքիասյանը, քանի որ վիրավորվում է նրանից, որ հովանավորում է Նիկոլ Փաշինյանին, գուցե չարիք է տեսնում Նիկոլ Փաշինյանի մեջ»,-ասաց Վազգեն Սաղաթելյանը։
Նրա խոսքով, դատարանում կներկայացնեն թալանը, որի մասին ինքը խոսել է։
Հիշեցնենք, որ դատարանի միջոցով Խաչատուր Սուքիասյանը Վ. սաղաթելյանից պահանջում է վճարել 9 մլն դրամ փոխհատուցում վիրավորանքի, զրպարտության համար, ինչպես նաև հրապարակայնորեն հերքմամբ հանդես գալ։
«Ես չեմ հավատում, որ ինքն ինչ-որ բաներից վիրավորվել է։ Ինձանից ամեն առանձին կետով պահանջում է երեք մլն դրամ՝ ընդհանուր առմամբ ինը մլն դրամ։ Ինքը վստահաբար հասկանում է, որ ես օլիգարխ չեմ և չունեմ այդ ինը մլն դրամը։ Ինքը փորձում է ինձ լռեցնել՝ ֆինանսական անհարմարություն ստեղծելով»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Վազգեն Սաղաթելյանի դեմ Խաչատուր Սուքիասյանի հայցն ամբողջ ծավալով անհիմն է
- Ամենահինը չի՞ օլիգարխներից, թե՞ օլիգարխ չի հանդիսանում. Վազգեն Սաղաթելյանի փաստաբանը՝ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան