Երևանում տեղի կունենք Ֆուտզալի եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչը
«Ֆուտզալի եվրոպայի չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնա» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով ֆուտբոլի առաջնության եզրափակչի կազմակերպման համար միջոցների հատկացման նախագիծը։
Նախարարը հայտնեց, որ կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին, իսկ 3-րդ տեղի համար հանդիմպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին։
«Բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ պետք է համապատասխան բարեկարգում իրականացվի հանդերձարանի և լուսային հատվածում»- հայտնեց Անդրեասյանը և հավելեց, որ հանդիպումները կազմակերպելու համար նախագծով կառավարության պահուստային ֆոնդից առաջարկում են 279.9 մլն դրամ վերաբաշխել։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արամ Հարությունյանը հայտնեց, որ մարտի 14-ին տեղի է ունենալու հանդիպումների վիճակահանությունը, որից հետո տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակում։
«Ես այսօր ՀՖՖ-ից տղեկություն ստացա, որ տոմսերը մատչելի են, լինելու են 1000-ից 5000 դրամի սահմաններում»,-ասաց Հարությունյանը։
Նա հայտնեց, որ հանդիպումներին մասնակիցները հայտնիթիմեր են, նրանցից երկուսի կազմում խաղում են աշխարհի և եվրոպայի չեմպիոններ։
«Մայորկայի կազմում խաղում է մեր ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը, որը նախորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել»,-ասաց Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցաշինությունից դժգոհ ենք շատ՝ թե՛ աշխատանքների որակից, թե՛ տեմպից. Շիրակի մարզպետ
- Շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտներին էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում. Փաշինյան
- Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան