Ինչո՞ւ է խափանումներով գործում «Դատալեքս»-ը
«Ինչպես այսօրվա, այնպես էլ վերջին օրերի «Դատալեքս» և էլեկտրոնային արդարադատության համակարգերի պարբերական խափանումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի պլանային ու վթարային անջատումներով»,-հայտնում են Դատական դեպարտամենտից։
Նշվում է, որ Դատական դեպարտամենտը և Բարձրագույն դատական խորհուրդը միջոցներ են ձեռնարկում հոսանքի հետագա հնարավոր անջատումների հետևանքով համակարգերի խափանումները կանխելու և գործունեությունն անխոչընդոտ ապահովելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում