Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան
«Համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ներդրված որևէ ինստիտուտի ներդրման պարագայում լինում է նաև ընթացիկ տեղեկատվության պակաս, համակարգից օգտվելու որոշակի բարդություններ»- կառավարության շենքի դիմաց տված հարցազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հավաստիացրեց, որ ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր բողոքները, խնդիրները։
«Եթե խնդիրներ կան, արագ լուծումներ են տրվում, ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց»,- ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել։
«Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է, բայց, իհարկե, ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը: Հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են առաջին հերթին հենց մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, թափանցիկությանը համակարգի, և վստահ եմ, որ այս քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիության համար»,-ասաց Ավանեսյանը:
Նա հավաստիացրեց, որ մեկանգամյա դեղատոմսով բավականին երկար ժամանակի համար դեղեր դուրս գրել ամեն անգամ բժշկի չգնալ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան