Տնային կալանքում գտնվող Քերոբյանը ցանկանում է աշխատել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ տնային կալանքի որոշումը բողոքարկվել է։
«Սակայն մեծ հույսեր չունենք։ Վարույթն իրականացնող մարմինը ռացիոնալ գտնվելու պարագայում այս խափանման միջոցը չպետք է կիրառեր, հատկապես հաշվի առնելով մեր այն պնդումները, որո քրեական գործում չենք տեսնում այնպիսի ցուցմունք կամ ապացույց Քերոբյանի դեմ, որը Քրեոբյանը կցանկանար փոխել»,-ասաց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Դիմելով վարույթ իրականացնող մարմնին՝ Եգորյանը նշեղ, այն ինչ բերում են Քերոբյանի դեմ չափազանց հեշտությամբ ու նրանց համար անպատվաբեր եղանակով կքանդեն, ազդեցությունների գործադրման կարիք չունեն։
Եգորյանի խոսքով, բազմաթիվ այլ միջոցներ կան, օրինակ վարչական վերահսկողությունը, սակայն չի ընտրվում։
Նրա խոսքով, միջնորդություն են ներկայացրել, որ ընտրված խափանման միջոցի շրջանակում հնարավորություն տրվի Քերոբյանին արձագանքելու աշխատանքի առաջարկներին, աշխատելու։
«Եվ իրավական, և տեխնիկական առումով նման հնարավորություն կա։ Պետք է ինչ-որ ժամաքանակ տրամադրվի Քերոբյանին, բայց մեր միջնորդությունը մերժվել է»,-ասաց փաստաբանը։
Եգորյանը չմանրամասնեց, թե ինչ առաջարկներ է ստացել Քերոբյանը, ասաց՝ պետք է նախ խոսի նրա հետ։ Հարցին, հնարավո՞ր չէ այս պահին աշխատանքն իրականացնել օնլայն, փաստաբանն արձագանքեց.
«Նախ պետք է հանդիպել, ծանոթանալ թիմի հետ։ Հասկանալ, թե ինչ գործառույթներ, ինչ եղանակով ու ինչ թիմի միջոցով պետք է իրականացնել։ Հրավերների մեջ նշվում է, որ թիմային աշխատանքն անհրաժեշտ է։ Բացի դրանից, Քերոբյանին արգելվել է որևէ կապի միջոցի օգտագործումն ու որևէ մեկի հետ շփվելը, բացի ընտանիքի անդամներից։ Սա անձի իրավունքի սահմանափակումներ են, իրավաչափ նպատակը հասկանալի չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան