Տրանսպորտի գինը չպետք է փոխվի, բայց պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ. Անդրանիկ Թևանյան
«Քաղաքային տրանսպորտի հարցը զուտ տեխնիկական կամ տրանսպորտային բովանդակություն չունի, այն քաղաքական և սոցիալական բովանդակության հարց է և առնչվում է հսկայական թվով քաղաքացիներին, ոչ միայն Երևանում, այլև հանրապետությունում»,-քաղաքապետարանում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նա հայտնեց, որ դեմ են քաղաքային իշխանությունների ներկայացրած ուղեվարձերի բարձրացման ծրագրին, ոչ միայն այն պատճառով, որ այն թանկ է և լուրջ սոցիալական բեռ կարող է հանդիսանալ քաղաքացիների համար, այլ նաև այն պատճառով, որ թանկացման հիմնավորումներ չեն ներկայացվել քաղաքային իշխանությունների կողմից։
Տեղեկացնելով, որ ընդդիմությունն առաջարկում է իր նախագիծը՝ Թևանյանն ասաց.
«Խնդիրը միայն գնի մեջ չէ, այլ տրանպորտային համակարգի, որը, մեղմ ասած, անարդյունավետ է գործում Երևանում։ Այն նաև միջազգային փորձագիտական և տրանսպորտից օգտվողներիս գնահատականն է»։
Հիշեցնելով, որ քաղաքապետարանը հայտարարում է, թե նոր ավտոբուսներ են ձեռք բերել, որոնց ինքնարժեքը բարձր է, հետևաբար պետք է բարձրացնեն նաև ուղեվարձերը՝ բանախոսը հայտարարեց, թե տրանսպորտային բարեփոխումը միայն ավտոբուսների ձեռքբերումը չէ, այլ համակարգային խնդիր է՝ ուղևորափոխադրումների ճիշտ կառավարում, ուղիների հստակեցում, փողոցների բեռնաթափում։
«Ինչքան էլ լինի տրանսպորտի սակագինը կամ ինքնարժեքը, այն այնպիսի սոցիալական ուղղություն է պարունակում իր մեջ, որ ցանկացած պարագայում,թե՛ տեղական, թե՛ պետական բյուջեից պետք է կատարվեն հատկացումներ սուբսիդիաներ, որպեսի քաղաքային տրանսպորտի գինը չթանկանա։ Մենք հստակ հայտարարում ենք, որ դեմ ենք թանկացումներին և տրանսպորտի գինը չպետք է փոխվի, բայց պետք է դրվի միասնական տոմսային համակարգ»,-հայտարարեց Թևանյանը։
Նա ներկայացրեց Երևանի ավագանում«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է օրական 4 և ավելի անագամ տրանսպորտից օգտվելու դեպքում քարտային համակարգ մտցնել, իսկ դրանից քիչի դեպքում գործի ներկայիս սակագները։
Նախագծով առաջարկվում է 30 օրվա համար 5500 դրամով քարչտ տրամադրել, կես տարավա համար՝ 20 հազար դրամ, իսկ մեկ տարվա համար՝ 35 հազար դրամով։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մարտի 8-ին աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու
- Ամսական 700-800 հազար աշխատավարձ են ստանում, ասում են՝ ինձ ուղեվարձի ի՞նչ փաթեթ կառաջարկեք. Տիգրան Ավինյան
- Ուղեվարձի նոր համակարգը կներդրվի այն ժամանակ, երբ սեպտեմբերին Երևան հասնեն նոր 171 ավտոբուսները. Սուրեն Գրիգորյան
- Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը