Մենք սա դիտարկում ենք որպես «թալանչիական», քաղաքացուն խաբելու քաղաքականություն․ Թևանյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին
ՔՊ֊ն կրկին շրջանառության մեջ է դրել քաղաքային տրանսպորտի թանկացման նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն ընդգծելով, որ խմբակցությունը դեմ է։
«Ուշագրավ է՝ մենք այսօր լսումներ էին քաղաքային տրանսպորտի վերաբերյալ և առաջարկել էինք՝ թանկացումներ չլինեն՝ ավտոբուսի և մետրոյի սակագինը մնա 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ, և քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տրվի՝ անձը կա՛մ օգտվի միանգամյա տոմսից՝ ամեն անգամ վճարելով այնքան, որքան հիմա, կա՛մ, եթե օրական 4 և ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, ձեռք բերի մեր առաջարկած տոմսերը՝ 1 օրվա համար 400 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար 5500 դրամ, 6 ամսվա համար՝ 20 000 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։ Քաղաքային իշխանությունները չեն ընդունել այս առաջարկը և որևէ ձև չեն հիմնավորում իրենց առաջարկած թանկացումները»,- ասաց Թևանյանը։
Նա ընդգծում է, որ ընդհանուր առմամբ՝ տրանսպորտը թանկանում է։
«Մենք սա դիտարկում ենք որպես «թալանչիական» քաղաքացիություն, քաղաքացուն խաբելու քաղաքականություն»,- ասաց Թևանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան