Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է
Այսօր առավոտյան՝ ժամը 09:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Ղ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա քարերին, շրջվել և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ. Ա.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մարվել է ժամը 09։27-ին։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա