«Զվարթնոց» օդանավակայանում ռուսական կողմի օգնության կարիքն այլևս չկա. Արարատ Միրզոյան
Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին: Երևանում Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ի սկզբանե, ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել, իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը ունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների իջոցով:
Եվ ահա հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին:
Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցը այդքանով կլուծվի»,- ասաց Ա. Միրզոյանը։
Ըստ նրա, խոսքը լիազորությունների ամբողջ փաթեթի մասին է:
«Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության կարիքը չենք զգում:
Իհարկե, շնորհակալություն ենք հայտնում ռուսական կողմին»,- ասաց Ա.Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ հայտարարությունը միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյան. Հայաստանը Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասին
- Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
- Շարմազանով. Փաշինյանի երազանքը «Զվարթնոց»-ում ռուսներին թուրքերով փոխարինելն է
- Ինձ ավելի շատ անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկում, Սյունիքում, քան ռուսներինը՝ «Զվարթնոց»-ում. Մամիջանյան
- Մեզ, ինչպես և հանրությանը, անհանգստացնում է, որ «Զվարթնոցում» տեղակայված են ռուս սահմանապահներ. ՔՊ-ական պատգամավոր
- Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից
- Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան