Հայաստանը դեմ է, որ հաղորդակցային ուղիներով անցնող ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. Միրզոյան
«Տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»,-Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը դեմ է երկրի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով անցնող ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից։
Միզոյանը նշել է, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանեն Բաքվին, բայց թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:
«Հայաստանը հետաքրքրված է տրանսպորտային կապուղիների բացմամբ։ Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք»,-ասել ՀՀ ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը․ Միրզոյան
- Փաշինյանն ու Էրդողանը անընդհատ կապի մեջ են. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին