Մենք անընդհատ յուղ ենք լցնում յուղ վառող շարժակազմի մեջ. Բաբկեն Պիպոյան
«Եթե մենք գնում ենք հոսքին հակառակ, ապա ունենալու ենք սխալ ինքնարժեքներ, սխալ լուծումներ և ի վերջո ունենալու ենք սխալ մոդել»,-Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ուղեվարձերի թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա հայտնեց, որ Մայրաքաղաքում պետք է ունենալ օպտիմալ աշխատող ցանց, որտեղ ծախս-արդյունավետ համակարգ է գործելու։
«Պետք է ճիշտ ուղեվարձի ինքնարժեքը հաշվենք, ֆիքսենք ինչ-որ գումար, նոր որոշենք, թե այն ինչպես ենք բաշխում»,- ասաց Պիպոյանը և հավելեց. «Էականը մեկն է, ինչպես անել, որ ունենաք այն քաղաքային տրանսպորտի համակարգը, որը մեզանից անընդհատ փող չի տանում։ Մենք անընդհատ յուղ ենք լցնում, յուղ վառող շարժակազմի մեջ ու էլի ցանկանում ենք յուղ լցնենք»։
Նա ասաց, որ ներկայում հասարակությանը ներկայացվել է հանրային տրանսպորտի սխալ ինքնարժեք և ընդդիմության ներկայացրած նոր գնային համակարգն այդ սխալի վրա է կառուցված և պետք է նախ ճիշտ ինքնարժեքը սահմանել։
«Ասում ենք՝ ոչինչ որ չենք կարողանում համակարգը փոխենք, անվադողները փոխենք, բայց այս մեքենաներն ինչքան քշենք, ավելի թանկ է նստելու մեր վրա»,- ասաց Պիպոյանը՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն առաջարկելով տարիներ առաջ միջազգային փորձագետի տված եզրակացության հիման վրա, նախ տրանսպորտային համակարգը փոխել, հետո նոր ուղեվարձերը սահմանել։
Հիշեցնենք, որ ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է օրական 4 և ավելի անագամ տրանսպորտից օգտվելու դեպքում քարտային համակարգ մտցնել, իսկ դրանից քչի դեպքում գործի ներկայիս սակագները։
Նրանց առաջարկած նախագծով սահմանվում է 30 օրվա համար 5500 դրամով քարտ տրամադրել, կես տարվա համար՝ 20 հազար դրամ, իսկ մեկ տարվա համար՝ 35 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտի գինը չպետք է փոխվի, բայց պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ. Անդրանիկ Թևանյան
- Երևանում մարտի 8-ին աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու
- Ամսական 700-800 հազար աշխատավարձ են ստանում, ասում են՝ ինձ ուղեվարձի ի՞նչ փաթեթ կառաջարկեք. Տիգրան Ավինյան
- Ուղեվարձի նոր համակարգը կներդրվի այն ժամանակ, երբ սեպտեմբերին Երևան հասնեն նոր 171 ավտոբուսները. Սուրեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան