Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի։
Նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությունը դռնփակ նիստում ներկայացրել է գործող մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։ «Լուրերի» հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ Խաչատրյանը դատական նիստին մասնակցել է պատգարակի վրա պառկած վիճակում։ Սա է եղել պատճառը, որը ըստ պաշտպանի միջնորդել են նիստը դռնփակ անցկացնել։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն դատախազը նաև ներկայացրել էր դեկտեմբերին, որը դատարանը կրկին մերժել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան