Առողջություն 14:34 07/03/2024 Հայաստան

Դեղատոմսերով դեղերի բաց թողնելը փաստեց, որ ոչ մի բանի էլ պատրաստ չէին. Թովմաս Կարապետյան

Մարտի 1-ից Հայաստանի բոլոր դեղատներում դեղերի մի մասը վաճառվում է միայն էլեկտրոնային եղանակով պարտադիր դեղատոմսերի առկայության դեպքում։ Նոր կարգավորումը կիրառելու առաջին իսկ օրերից դժգոհություններ հնչեցին, թե՛ քաղաքացիներից, թե՛ բժիշկների համայնքից։

Ինչքանով էր ՀՀ առողջապահության համակարգը պատրաստ անցնելու էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին և այն իր հետ ինչ խնդիրներ բերեց։ Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց «Նովարտիս Ֆարմա» շվեյցարական դեղագործական ընկերության ղեկավար Թովմաս Կարապետյանին։

Թ. Կարապետյան-Դեղերի վաճառքն կառավարման, կարգավորման կարիք ունի և դեղատոմսերով դեղերի բաց թողնելն իրոք ճիշտ է։ Այստեղ գալիս է հաջորդ հարցը, թե ինչքանո՞վ է համակարգը պատրաստ այն իրականացնելու՝ և՛ տեխնիկապես, և՛ Ֆիզիկապես։ Տեսեք, թե ինչ է ստացվում. դեղատոմսը պետք է բժիշկը դուրս գրի և այն, որ մինչ այդ ամենօրյա սովորական ծանրաբեռնվածությամբ կարող էր հիվանդին զզներ, թղթի վրա 5 դեղ դուրս գրեր, այսօր պետք է ինտերնետ հասանելիություն ունենա, «Արմմեդ» համակարգ մտնի, այնտեղ պետք է ամեն մի դեղի համար առանձին-առանձին դեղատոմս դուրս գրի։

Սրանք ես արձանագրում եմ ծանրաբեռնվածության, ժամանակի, տևողության, ռեսուրսի վատնման իրողությունն ցույց տալու համար։

Դրանից հետո այդ ամեն ինչը պետք է հասանելի լինի դեղատներում։ Ինտերնետի և ժամանակի մյուս պարամետրերի առումով էլ դեղատան աշխատակիցը պետք է հասցնի մտնել համակարգ բացի, գտնի այն անձի անունը, ում անունով դեղատոմս է դուրս գրված և հատ-հատ դեղատոմսերով գտնի դրանք, որից հետո նոր հիվանդին դեղը բաց թողնի։

Panorama.am-Արդյո՞ք մեր առողջապահության համակարգը պատրաստ էր այդ փոփոխությանը։

Թ. Կարապետյան-Կրկնեմ, որ աջ ու ձախ դեղերի անկառավարելի օգտագործման կանխման առումով, որը շատ դեպքերում կարող է հենց քաղաքացու առողջությանը վնաս տալ, համակարգի ներդնումն ճիշտ է, այդ գործընթացն իրոք կարգավորման կարիք ունի։

Այլ հարց է, թե ինչքանով էր համակարգն պատրաստ ներդրվելու համար։ Կառավարության նիստում էլ հարցնում են, թե արդյոք  պատրաստ են համակարգին անցնելու՝ նիստին նստած առողջապահության փոխնախարարն էլ հավաստիացնում էր, թե պատրաստ են, խնդիր չի լինի։ Իրականությունը փաստեց, որ ոչ մի բանին պատրաստ չեն։

Արդեն իսկ շատ բողոքներ կան, որ ծանրաբեռնվածության պատճառով մի կողմից կայքը կախվում է և չի աշխատում, մյուս կողմից էլ համակարգչին և ինտերնետին հասանելիության խնդիր կա։

Քաղաքներում վիճակը դեռ հասկանալի է, բայց գյուղական և հեռավոր շրջանային բնակավայրերում այս ամենը, որ թվարկեցի, ո՞վ պետք է ապահովի։ Նույն բժիշկը և դեղատները պետք է այդ ամենին հասանելիություն ունենան։  Հարցն այն էր, թե արդյոք բոլորը տեխնիկապես պատրաստ էին այս համակարգին անցնելու։

Panorama.am-Ո՞ր դեղերն են այսօր պարտադիր դեղատոմսերով դուրս գրվում։

Թ. Կարապետյան-Առայժմ բոլոր դեղերը դեղատոմսերով չեն բաց թողնվում, դրանք են՝ հակաբիոտիկները, հակամանրեային, հակավիրուսային, հորմոնային դեղերը, իմունոգլոբուլինները և պատվաստանյութերը։

Դեղը երբ Հայաստանում գրանցվում է, նրանց համար սահմանված է երկու խումբ՝ դեղատոմսային և ոչ դեղատոմսային, այն արտադրող ընկերության առաջարկն է։

Լայն պահանջարկ ունեցող դեղերը՝ ցավազրկող, հազի դեղերը, որոնք դեղատներում շարված են դարակներում,  ցանկանում են, որ 2025 թվականից դրանք էլ դեղատոմսով դուրս գրեն։ Այսինքն, քաղաքացիներն արդեն չեն կարողանալու առանց դեղատոմսի գնան և ինչ-որ մի բան վերցնեն։
Այդ իրավիճակում պատկերացրեք, թե պոլիկլինիկաներում և ստացիոնար հիվանդանոցներում ինչքան ժամանակ է պահանջվելու և ինչ հերթեր են գոյանալու, միայն այն պատճառով, որ այդ ամենը պետք  է անի մեկ բժիշկը, իր ամենօրյա գործունեության հետ մեկտեղ։

Վաղը, եթե ամեն ինչ դարձավ դեղատոմսով և դեղատունը ոչ մի դեղ բաց չթողեց առանց դեղատոմսի՝ պոլիկլինիկաներում այդ ծանրաբեռնվածություններն անգամներով ավելանալու են։ Բժիշկները արդեն այսօր բողոքում են, որ աշխատանքից հետո իրիկունները նստում դեղատոմսեր են դուրս գրում։

Panorama.am-Ո՞րն է խնդրի լուծումը։

Թ. Կարապետյան-Երևի հարցի լուծումն այն կլինի, որ բուժհաստատություններում լինեն օպերատորներ, որոնք բժշկի դուրս գրած դեղատոմսերը արագ մուտքագրեն և բժշկից այդ ծանրաբեռնվածությունը հանեն, քանի որ վերջինս չի կարող երկու գործառույթն էլ անի։ Այսինքը՝ լինի մեկ աշխատող, որը միայն այդ գործառույթն ապահովի, բայց սա էլ իր հերթին լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:54
«Ընտանեկան փոդքասթ»․ Փաշինյանն ընտանեկան փոդքասթ է սկսում
Փաշինյանն ընտանեկան փոդքասթ է սկսում։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։ «Էսպիսի բան ենք մտածել։ Առաջին թողարկումը մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 150-ը 150-ի դիմաց
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 150-ը 150-ի դիմաց բանաձևով: Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Էդուարդ Հակոբյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի ղեկավար անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Այս չարիքի իշխանության բերածը ոչ միայն հայրենիք հանձնելու մասին է․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը տարածել է Բագրատ Սրբազանի խոսքը՝ պայքարի բովանդակության մասին։ «Այս չարիքի իշխանության...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Գալստյան
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես,...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ
ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է․ «Դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Օլիմպիական խաղերի մեդալակիրները ցնցված են մեդալի որակից
Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել...
Աղբյուր` Panorama.am
18:20
Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական ​​պաշտպանությունից
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Միխեիլ Կղավելաշվիլին հաստատեց «Պետական ​​պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ Սալոմե...
Աղբյուր` Panorama.am
17:58
ՌԴ-ում գտնվող անօրինական ներգաղթյալները պետք է լքեն երկրի տարածքը մինչև ապրիլի 30-ը
Անօրինական կերպով Ռուսաստանում գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Այսօրվանից մեկնարկել է Սուրբ Ծննդյան պահքը
Այսօրվանից մեկնարկում է Սուրբ Ծննդյան պահքը, որը կտևի մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
17:27
ԿԳՄՍՆ ենթակայության թատրոններում տոնական ներկայացումների ժամանակացույց
Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և...
Աղբյուր` Panorama.am
17:20
Նիկոլայ Ցիսկարիձե. Երկար տարիներ ես կարծում էի, որ Շեքսպիրը հայ է
Բալետի պարող, ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն իր YouTube-ֆիլմի համար Նիկոլայ Սոլոդնիկովի հետ զրույցում ասել է, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սննդի անվտանգային նկատառումների հասցեատերը մենք չենք՝ գնացե՛ք, բողոքե՛ք պատկան պետական մարմիններին. Դավիթ Պիպոյան
Ժամանակակից աշխարհում պետության ամենաթանկ կապիտալը՝ մարդկային կապիտալն է։ Վերջինիս արժեքը ոչ միայն մտային որակով՝ կրթույան աստիճանով է...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մшhվան առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
16:49
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին...
Աղբյուր` Panorama.am
16:37
Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և դեպքի իրական հանգամանքները
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և Ռ.Ռ.-ի առողջությանը դիտավորությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են ստեղծել, «էլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան» նրանց
Նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Բայդենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 2,5 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին գրեթե 2,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
16:04
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկների վրա. մաhաgել է Եվրահանձնաժողովի աշխատակիցը
Եգիպտոսի Մարսա Ալամ ափերի մոտ շնաձուկը հարձակվել է իտալացի երկու զբոսաշրջիկների վրա։ Զբոսաշրջիկներից մեկը մահացել է, երկրորդը վիրավորվել է և...
Աղբյուր` Panorama.am
15:57
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով Երևանի Առնո Բաբաջանյան փողոց են մեկնել փրկարարներ
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով 112...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան.ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումներից հետո Պետական եկամուտների կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած հունվարի 1-ից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թ. կամավոր ատեստավորման արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
15:28
Մաhաgել է կոմպոզիտոր Գևորգ Հովաննիսյանը
Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության  անդամ, կոմպոզիտոր Գևորգ Հովաննիսյանը։ Լուրը հայտնում են միությունից։  Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Կավելաշվիլի
Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, այդ իսկ պատճառով ամրապնդում է հարաբերությունները Հայաստանի,...
Աղբյուր` Panorama.am
14:56
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող  քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:47
ՀԾԿՀ-ը՝ 2025-ին էլեկտրական էներգիայի սակագների մասին
Այսօրվա նիստում  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրական էներգիայի սակագները: Հանձնաժողովից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}