Իշխանությունը նորից տապալել է Շուռնուխի նոր թաղամասի հանձնման ժամկետները
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։ Հինգերորդ անգամ հետաձգվելուց հետո դա պետք է տեղի ունենար մինչև 2024 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր թաղամասում 13 տների և անասնագոմերի շինարարությունն ավարտվել է, մնացել է ավարտել բարեկարգումը, ապահովել ջրով և էլեկտրականությամբ։
Գյուղի բնակիչները, սակայն, մեզ հայտնեցին, որ տները դեռ պատրաստ չեն։ Աշխատանքները շարունակվում են, դրանք հիմնականում արտաքին հարդարման աշխատանքներ են: Էլեկտրականությունը նույնպես դեռ վերջնականապես միացված չէ։
Բացի այդ, նոր թաղամասը, ինչպես ամբողջ գյուղը, ջրի խիստ կարիք ունի։ Հիմնական աղբյուրների կորստից (որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել) հետո կառուցված նոր ջրագիծը գյուղի պահանջները ընդհանրապես չի բավարարում։ Ջուրը բավականացնում է ընդամենը մեկ-երկու տուն ապահովելու համար։
Ընդ որում, բնակիչները նախապես զգուշացրել էին իշխանություններին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, որ աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է և խնդիրը չի լուծի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ են փոխում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ժամկետները
- Տիգրանաշենին սպասվում է շատ ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Արթուր Խաչատրյան
- Ի՞նչ է նկարել Թաթոյանը Շուռնուխի դպրոցի պատուհանից