Մենք աջակցում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայության ավելացմանը. Կիպրոսի ԱԳ նախարար
Կիպրոսը վճռականորեն աջակցում է Երևան-ԵՄ հարաբերությունների խորացմանը և ԵՄ դիտորդական առաքելության ներկայության ավելացմանը Հայաստանում: Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
«Կիպրոսը կաշխատի Հայաստան-ԵՄ ինստիտոցիոնալ երկխոսության ամրապնդման ուղղությամբ, կաջակցենք տնտեսական, քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանը կմոտեցնեն ԵՄ-ին՝ միաժամանակ խթանելով բարեփոխումների օրակարգը»,- նշեց նա:
Կոնստանտինոս Կոմբոսն ընդգծեց, որ հարկադրանքը, ուժի կիրառումը չի կարող լինել երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք։
«Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն լիովին՝ համապատասխան միջազգային հանրային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասաց Կիպրոսի ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ԵՄ հետ. Միրզոյան
- «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական կողմի օգնության կարիքն այլևս չկա. Արարատ Միրզոյան