«Հրապարակ». «Հայաստան» հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոց կամրացվի ուժային կառույցներին
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստան» համահայկական հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոց՝ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կամրացվի ուժային կառույցներին։
Խոսքը «Պոլարիս» մակնիշի տարբեր ամենագնացների մասին է, որոնց միջին արժեքը մոտ 10 մլն դրամ է։ 22 տրանսպորտային միջոցներից 8-ը՝ 85.5 մլն ընդհանուր արժողությամբ, կփոխանցվի ՆԳՆ-ին, 4-ը՝ 42 մլն դրամ արժողությամբ՝ ՊՆ-ին, իսկ մնացածը՝ 102 մլն դրամ արժողությամբ՝ Ազգային անվտանգության ծառայությանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամը նման մի փոխանցում էլ արել էր 2020 թվականի պատերազմի ժամանակ` սփյուռքահայության հանգանակած 100 միլիոն դոլարը փոխանցելով պետությանը, ինչը մեծ սկանդալի առիթ դարձավ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։