Հայկ Դեմոյան. Մենք՝ մասնագետ գիտնականներս, ստեղծելու ենք նոր այլընտրանքային դասագիրք
«Իրականում, ինձ համար այս թեման այլևս հետաքրքիր չէ, բայց փակված չի։ Հետաքրքիր չէ, քանի որ մենք ունենք գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձը հակադրվում է իրենից բարձր գիտական աստիճան ու կոչում ունեցող 19 մասնագետների, դա անամոթություն է»,-7-րդ դասարանի պատմության դասագրքերի մասին խոսելով՝ «Փաստինֆո»-ին ասել է պատմագետ Հայկ Դեմոյանը։
Շարունակելով խոսքը՝ նա նշել է.
«Հետաքրքիր չէ, քանի որ ունենք խայտառակ նախարար, որը պարզունակ բաների վրա պատրաստ է ուղղակի պնդաճակատություն ցուցաբերել։
Հետաքրիր չէ, քանի որ մենք գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ։ Իսկ դասագիրք տպելու հետ կապված վերջին 20 տարիներին գործում է դասագրքային մաֆիա, որը մշտնջենական է, ընդ որում պայքարը նաև հենց սրա համար է»։
Դեմոյանի կարծիքով՝ լավագույն որոշումը, որ կարող է լինել և որով կարելի է հակադարձել այս խայտառակ որոշմանը՝ նոր դասագիրքն է։
Մենք՝ մասնագետ գիտնականներս, ստեղծելու ենք նոր այլընտրանքային դասագիրք, այն որակով, որին արժանի են մեր երեխաները։ Այս պահին քննարկում ենք այն գիտնականների շրջանակը, որոնք կմիանան այդ նախաձեռնությանը։
Իսկ հանրությունը կունենա շատ պարզ մի իրավունք և հնարավորություն՝ համեմատել 2 դասագրքերը, սա միակ ազնիվ ճանապարհն է՝ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու։
Մենք, իհարկե, հոնորարար, աշխատավարձ չենք ակնկալելու, եթե կարողանանք տպագրության ծախսը հոգացող գտնել՝ լավ, եթե ոչ, դա էլեկտրոնային տարբերակով հասանելի կլինի։ Առայժմ առաջնային է դասագիրքը կազմելը։ Կարծում եմ, խնդիր չենք ունենալու այն տպագրել և դպրոցներին հասցնելու առումով։ Ամեն ջանք գործադրելու ենք, որ հաջորդ տարվա սեպտեմբերին դասարգիրքը պատրաստ լինի ու մենք դրա շնորհանդեսը անենք։
Դա կլինի մեր արժանի պատասխանը նախարար Անդրեասյանին, նախարարությանը և մնացածին, ովքեր ներգրավված են այս խայտառակ կոռուպցիոն շղթայի մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մնում է շրջանառության մեջ. Անդրեասյան
- 7-րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել Ժաննա Անդրեասյանին
- «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում բացահայտ կեղծված է պատմությունը. Սամվել Պողոսյան
- «Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի». ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու մասին
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան