Շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտներին էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում. Փաշինյան
«Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետակա բյուջեով նախատեսված ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերից հատկացված միջոցներից կատարել 1 մլրդ 368 մլն դրամի վերաբաշխում»,- կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարա ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով պետական բյուջեից գումարների վերաբաշխման մասին նախագիծը։
Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների ավարտական աշխատանքների համար։
«Նշվածը վերաբերում է երկու մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, մեկ ավագ դպորցի մասնաշենքի կառուցման և 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11-ի վերակառուցման աշխատանքներին»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարը հայտնեց, որ նախագծով գումար է հատկացվում նաև 8 դպրոցների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար։
«Ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է մի շարք օբյեկտներում շինարարական ծավալների ավելացում իրականացնել և նախագծով նախատեսվում է քաղաքաշինության կոմիտեին թույլատրել այդ ուղղությամբ պայամանգրեր կնքել և երկարաձգել օբեկտների հանձման ժամկետը, որոնք լրացել է 2023 թվականին» հայտնեց ԿԳՄՍ նախարարը։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սովորաբար շահագործման հանձնելուց հետո պարզվում է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ լույս, գույք, ջուր չկա, և ԿԳՄՍ նախարարին հանձնարարեց, որ իրեն ներկայացնի օբյեկտների վերջնական շահագործման հանձնելու ժամկետները։
«Ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում»,-ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան