ՌԴ Դաշնային խորհրդում դատապարտել են Հայաստանից ռուս զինվորականներին դուրս բերելու որոշումը
Հայաստանի տարածքում գտնվող ռուս զինվորականներն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը, նրանց դուրսբերումը հղի է լարվածության աճով, Երևանը չպետք է մտածի երկրից ռուսական զորքերի դուրսբերման մասին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը։
«Հայաստանի իշխանությունները մտադիր են ինքնուրույն ամբողջությամբ վերահսկել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Այդպես են նրանք հայտարարել: Դե ինչ, այն իրենց որոշումն է, մենք պարտավոր ենք հարգել այն, ավելին, դա հստակ մտածված է»,- նշել է սենատորը։
Բոնդարևի խոսքով՝ սա «առաջին խոշոր ոչ բարեկամական քայլն է»։ «Սա իրականում Հայաստանի դանդաղ ու հաստատուն սահումն է դեպի անբարյացակամություն, շեղում ՀԱՊԿ-ի հիմքերից, և դրա պատճառը արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք Փաշինյանին եվրոպական պայծառ ապագա են խոստանում, ինչպես նաև պաշտպանություն Ադրբեջանի և Իրանի կողմից տարածքային պահանջներից»,-ընդգծել է օրենսդիրը։
Սենատորի խոսքով՝ «սա վտանգավոր ճանապարհ է, որը հղի է Անդրկովկասը լարվածության և պարբերական հակամարտությունների տարածաշրջանի վերածելու հեռանկարով, ինչը ռուսական կողմն ակնհայտորեն չէր ցանկանա»։
«Հայաստանի տարածքում գտնվող մեր զորքերը ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը, ուստի «նրանց դուրսբերումը հղի է լարվածության սրմամբ»,-նախազգուշացրել է Բոնդարևը։
«Հայկական կողմը պետք է յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի, հայ ժողովուրդը նույնպես պետք է ուղղակի և անուղղակի ազդի իր կառավարության վրա, մանավանդ որ վերջինս շատ հաճախ է սկսել հավատալ Արևմուտքի խոստումներին և չի հասկանում, որ դա հղի է ինքնիշխանության կորստով; Սրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, և հանուն իրենց բարօրության և կայունության, ես խորհուրդ չեմ տա, որ Հայաստանի իշխանություններն անգամ մտածեն Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին»,- եզրափակեց սենատորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան