Մշակույթ 13:13 07/03/2024 Հայաստան

«Նռան գույնը» պարային ներկայացումը երկխոսության հրավեր է. բեմադրիչ Սաթէ Խաչատրյան

Մարտի 15-ին և 16-ին Ալ.Ապենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման միջոցով միախառնվելու և երկխոսելու են մշակույթները։

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Ներկայացման գաղափարի հեղինակն է բեմադրիչ, ֆրանսիական «Սաթե-Ատղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը,  պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին, երաժշտությունը՝ Հող Արթու: Ներկայացման մեջ միաձուլված են հիփ-հոփը և հայկական ավանդական պարը, հայկական ավանդական և էլեկտրո երաժշտությունները։

Ներկայացման ֆրանսիական պրեմիերան կայացել է հունվարի 19-ին՝ արժանանալով հանդիսատեսի բուռն արձագանքին։ 

Panorama.am-ը զրուցել է Սաթէ Խաչատրյանի հետ։

Panorama.am- Ինչպե՞ս առաջացավ մտահղացում, գաղափար ստեղծել «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Ո՞րն էր նման բեմադրություն ստեղծելու նպատակը։

Սաթէ Խաչատրյան- «Սաթե-Ատղը» թատերական միության նպատակը մշտապես եղել է հայկական մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում, իհարկե, նաև Հայաստանում ֆրանսիական մշակույթի հանրահռչակումը։ Մասնավորապես, ֆրանսիական ժամանակակից թատրոնների հանրահռչակմանը  միտված  նախագծեր իրականացրել ենք 2016 թվականից, շարունակում ենք համագործակցել հայկական տարբեր թատրոնների, հատկապես մարզային թատրոնների հետ։

Ինչ վերաբերում է «Նռան գույնը» նախագծին, սկսեմ սկզբից. երբ 2021 թվականին մենք ցանկություն ունեցանք անդրադառնալու Սերգեյ Փարաջանովին, շատ լավ հասկանում էինք՝ քանի որ մեծ նախագիծ ենք ուզում, հնարավոր չէր լինի իրականացնել 6-8 ամսում։ Եվ քանի որ 2024 թվականին նշվում է Փարաջանովի 100-ամյակը, որոշեցինք մեր նախագիծն այդ ժամանակ էլ ներկայացնել։ 2021 թվականից սկսեցինք պատրաստվել։

Մեկ ժամյա ներկայացումը դիտելով՝ հանդիսատեսը չի էլ կարող պատկերացնել, որ  դրա հետևում 3 տարվա աշխատանք կա։

Մենք ուրախ ենք, որ գաղափարից այս ամենը վերածվեց նախագծի, նախագծից՝ իրողության և ներկայացումն այսօր արդեն գալիս է Երևան՝ ներկայանալու հայ հանդիսատեսին։

Panorama.am- Հե՞շտ էր պարային լեզվով փոխանցել Փարաջանովի սիմվոլիկան։

Սաթէ Խաչատրյան-Իհարկե, ինքնին պատասխանտու գաղափար էր ներկայացելու Փարաջանովին, միաժամանակ պետք էր ի սկզբեն ճիշտ ընտրել ժանրը՝ ներկայացնելու  կինոռեժիսորին։ Բնականաբար, մենք ցանկացանք դա անել իր ստեղծագործություններից մեկով, որն ամենահայկականն է, մեր մասին ամենաշատը պատմողը, միաժամանակ այդքան հայկական ֆիլմն այդքան համարձակ ձևով է ներկայացված։ Կարծում եմ՝ իր համարձակ լինելն է մեզ տվել համարձակություն անդրադառնալու իր ստեղծագործությանը։

Ինչո՞ւ պարի լեզվով։ Երևի ամենաառաջին բանը, որ իմ ուշադրությունը գրավել է  ֆիմը բոլոր դիտումների ժամանակ, մարմնի լեզուն է։ Իհարկե, սիմվոլիկան, գույներն իրենց ուրույն ու կարևոր տեղն ունեն, բայց ֆիլմում ապշելու աստիճան ներկա է պարը, մարմնի ժեստը։ Սայաթ-Նովայի, սիմվոլիկ հերոսների, նույնիսկ հոգևորականների  շարժ ու ձևը, քայլվածքը, ժեստերն այնքան պարային են, հետաքրքիր ու յուրօրինակ, որ, այո, հենց պարի լեզվով էր պետք ներկայացնել այդ ֆիմը։ Դրանից հետո մտածեցինք, թե ում հետ կարելի է համագործակցել։ Մուրադ Մերզուկին առաջին անունն էր, որ եկավ մեր մտքին։ Նա շատ տաղանդավոր մարդ է, հրաշալի, պարուսույց  ու շատ հայտնի։

Այս երեք գործոնը՝ տաղանդ, հետաքրքիր ստեղծագործող, հայտնի  արվեստագետ, մեզ համար շատ կարևոր էր։ Որպեսզի Փարաջանովին հնարավորինս շատ մարդիկ ճանաչեն, անպայման նրան պետք է անդրադառնա տաղանդավոր, նաև շատ ճանաչված արվեստագետ։

Հանդիպեցինք Մուրադի հետ, ասացինք՝ հայկական մշակույթին նվիրված նախագիծ ունենք։ Ուրախ եմ, որ մեր առաջին հանդիպումը, զրույցը հետաքրքիր ընթացք ունեցավ։ Չէր ճանաչում Փարաջանովին, հայկական մշակույթը, միայն թերևս գիտեր հայերի մասին այն, ինչ բոլորը՝ պատմության ամենաողբերգական էջերը։ Բայց որ կարող ենք այսքան ողբերգությունների միջով անցնել ու ունենալ այսչափ հարուստ, լուսավոր մշակույթ, չգիտեր... դա հետագայում իր խոստովանությունն էր։

Ուրախ եմ, որ այս ներկայացման միջոցով բավականին մեծ լսարան ճանաչեց Փարաջանովին, հայկական մշակույթը։

Մեր ներկայացման համար երկու անգամ եկանք Հայաստան։ Ներկայացման մեջ ներգրավված են 7 պարողներ, երկուսը Հայաստանից են, մյուսները՝ Ֆրանսիայից։ 

Գրվել է հրաշալի երաժշտություն.  հայկական ժողովրդական երգին ու երաժշտությանը միաձուլված է ժամանակակից, էլեկտրո երաժշտությունը։ Պարի մեջ կտեսնեք հայկական ժողովրդական պարը՝ միախառնված մոդեռնի, հիփ-հոփի հետ։ Կարծում եմ՝ այս երկխոսությունն է խիստ հատուկ Փարաջանովին։ Այս դեպքում երկխոսում են մշակույթները պատկերների միջոցով, իսկ Փարաջանովի ֆիլմերում երկխոսում են մշակույթները, արվեստները, կրոնները, մարդիկ, ժողովուրդները։ Այդ առումով մեր ներկայացման կոնցեպետը, չեմ կարծում, հեռու է Փարաջանովից ու նրա տեսակից։ 

Panorama.am- Այն արդեն ցուցադրվել է Ֆրանսիայում։ Ինչպիսի՞ն են արձագանքները։ «Նռան գույնը» շատ հայկական է իր իմաստով՝ նկատի ունեմ ֆիլմում ներկայացված առարկաներ, ծեսեր։ Արդյո՞ք այդ ամենն ընկալելի է ֆրանսիացի հանդիսատեսի համար։

Սաթէ Խաչատրյան-Հունվարի 19-ին Ֆրանսիայում կայացավ ներկայացման առաջնախաղը։  Շատ մեծ հաջողություն ունեցավ, ներկա էին ֆրանսիական քաղաքական գործիչներ, սենատորներ, պատգամավորներ քաղաքապետեր։

Երեք ներկայացման ժամանակ դահլիճները լեփ-լեցուն են եղել։ 2500 հանդիսական։ Ազնվորեն ասեմ, երևի նրանցից 200-300 էին լսել Փարաջանովի մասին մինչև ներկայացմանը ներկա գտնվելը։ Ի ուրախություն բոլորիս, ներկայացման վերջում դահլիճից բոլորը դուրս եկան Փարաջանովին ճանաչելով։

Նմանատիպ նախագծերը նպատակ ունեն ավելի լայն հանրությանը ներկայացնելու այն արվեստագետներին, որոնք կարևոր ու մեծ արժեքներ են ստեղեծել թե մեր ժողովրդի, թե համաշխարհային  մշակույթի, տվյալ պարագայում կինոարվեստի համար։

Ովքեր ճանաչում էին Փարաջանովին, տեսել էին հատկապես «Նռան գույնը» ֆիլմը, կրկնի հիացած էին՝ ասելով, որ այնքան մոտ ու այնքան տարբեր էր։ Մուրադ Մերզուկին կարողացել է հանդիսատեսին փոխանցել մոգականությունը, ճամփորդությունը, որովհետև Փարաջանովի ֆիլմն էլ է ճամփորդութուն, մեր ներկայացումն էլ։  Ճափորդում ենք ոչ միայն Փարաջանովի աշխարհով՝ նրա պատկերների, սիմվոլների միջոցով, այլ ժամանակի, ժամանակների ճամփորդություն է սա։ Հետաքրքիր պատկերներով է ներկայացումը համեմված՝ վերցված ֆիլմից ու նաև Մուրադի երևակայությունից։ 

Կարծում եմ՝ այս ներկայացումը երկու հրաշալի արվեստագետների երկխոսություն է, յուրաքանչյուրն իր բնագավառում, իր ոլորտում հրաշալի գործեր է ստեղծել՝ Փարաջանովը ժամանակին կինոարվեստում, այսօր էլ Մուրադը պարարվեստի ոլորտում։ Նրանք մնայուն արժեքներ են ստեղծել։

Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը ևս շատ կսիրի այս ներկայացումը, նորովի կբացահայտի Փարաջանովին ու կվայելի պարային այս ներկայացումը։ Հայաստանյան պրեմիերայից հետո մարտի 18-ին «Նռան գույնը» կներկայացվի Թբիլիսիում։

Panorama.am-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա թատրոնը։ Այսօր, կարծեք, հանդիսատեսն այլ պահանջներ ունի։ Ինչքանո՞վ եք փորձում հետևել այդ պահանջներին։

Սաթէ Խաչատրյան- Եթե արվեստագետն ազնիվ է, ապա անպայմանորեն իր ստեղծած արվեստի գործը կդիպչի հանդիսատեսի սրտին։ Եթե արվեստագետն ազնիվ է, ուրեմն նաև իր ժամանակի մարդն է, իր ժամանակի խնդիրներով և ռիթմով ապրող։ Վստահ եմ՝ եթե որևէ մեկը չի փորձում անպայման զարմացնել, ապշեցնել հանդիսատեսին, այլ ազնվորեն անում է իր գործը, անկասկած, հաջողության կհասնի։

Այս ներկայացման հաջողությունը, այո, տարբեր ազգերի, մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների անկեղծությունն ու ազնվությունն էր իրենց գործի մեջ, երկխոսելու ցանկությունը։ Այս ներկայացումը երկխոսության հրավեր է. ինչպես Փարաջանովն իր բոլոր ֆիլմերով աշխարհին հրավիրում է  երկխոսության, վերջում միշտ ասում՝ աշխարհին կհաղթի սիրով։ Հավատում եմ այդ փիլիսոփայությանը, վստահ եմ՝ Փարաջանովն աշխարհին հաղթել է սիրով, իր ֆիլմերն են հաղթել են աշխարհին՝ շատ սեր տալով։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}