Ամենահինը չի՞ օլիգարխներից, թե՞ օլիգարխ չի հանդիսանում. Վազգեն Սաղաթելյանի փաստաբանը՝ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչին
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում այսօր մեկնարկեց «Խաչատուր Սուքիասյանն ընդեմ Վազգեն Սաղաթելյանի». պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով դատական նիստը:
Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Զարուհի Նախշքարյանը, որ գործում նոր է ներգրավվել մի քանի հարցեր ուղղեց պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչին։
«Որպես վիրավորական Դուք նշել եք «Հայաստանում ամենահին օլիգարխ» արտահայտությունը։ Ես կցանկանայի հասկանալ վիրավորանքի կոնկրետ ուղղվածությունը։ Հայցվորի համար անհասկանալի է, թե ինչու է Հայաստանով սահմանափակվել, թե վիրավորվել է, որ օրինակ ամենահինը չի Ձեր վստահորդն օլիգարխներից, թե՞ օլիգարխ չի հանդիսանում»,-հարցրեց Նախշքարյանը։
Սուքիասյանի ներկայացուցիչն ասաց, այդ արտահայտությունը ներառված է հերքման պահանջի ներքո։
«Օլիգարխ բառն ինքնին վիրավորական է դիտվում, ըստ հայերենի։ Այն դրական իմաստով չի»,-ասաց նա։
«Բառերի իրավական գնահտականները դատարանի խնդիրն է»,-միջամտեց դատավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան