Փաստաբան. Վազգեն Սաղաթելյանի դեմ Խաչատուր Սուքիասյանի հայցն ամբողջ ծավալով անհիմն է
«Հայաստանյան դատարաններից քաղաքացիական գործերով, որպես փաստաբան մասնակցելիս, ես միշտ բավականություն եմ ստանում՝ անկախ նրանից, թե ով է նախագահում»,- Խաչատուր Սուքիասյանն ընդեմ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատասխանողի փաստաբան Զարուհի Նախշքարյանը։
Անդրադառնալով քննվող գործին՝ նա համոզմունք հայտնեց, որ հայցն ամբողջ ծավալով անհիմն է, որևէ դրվագով բավարար հիմնավորում չեն տեսնում։
«Ես իմ առարկությունները շարադրել եմ 16 էջում։ Դժվարանում եմ հիմա մի քանի նախադասությամբ ներկայացնել։ Ինչ վերաբերում է գնահատողական դատողություններին, ապա ժողովրդավար հասարակությունում յուրաքանչյուր անձ կարող է օգտվել իր՝ կարծիք հայտնելու իրավունքից ողջ ծավալով՝ անկախ այս կամ այն քաղաքական գործչի ցանկությունից»,-ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան