Քաղաքագետ. Կովկասում քրդերի դերը հայերն են կատարում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մերձավոր Արևելքում քրդերը հատուկ դեր են կատարում։ Երբ պետք է Թուրքիայի, Սիրիայի, Իրանի հետ ինչ-որ խնդիր լուծել, քրդերին ակտիվացնում են, հույսեր տալիս ու որպես մսացու օգտագործում։ Հետո, երբ պետք է լինում այդ երկրների հետ կարգավորել հարաբերությունները, քրդերին որպես մատաղ զոհաբերում են։ Եւ սա մշտապես կրկնվում է։ Փաստորեն քրդերը ընդամենը արյունատու խաղաքարտ են։
Կովկասում այդ դերը հայերն են կատարում, երբ պետք է, հույս են տալիս, երբ պետք է, տանում են կոտորվելու ու երբ պետք է, մեր հաշվին միմյանց հետ հաշտվում են։ Ու նույն կերպ բոլոր կողմերն են վարվում, անկախ նրանից, թե լիբերալ ու դեմոկրատ են, թե ավտորիտար ու ավանդական»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան