Քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողացել իջնել
Մարտի 6-ին, ժամը 08։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայության հաորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները հայտնաբերել են Հ. Մ.-ին (ծնված 2004 թ.), ոտքով ուղեկցել Արագած բնակավայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա