Ալիև. Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել պատվիրակություն
«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում»,-այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում։
Նա նաև նշել է, որ ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադаռնալով Ալիևի ելույթին՝ գրում է. «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօրվա իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն՝ «Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակի գնահատման համար՝ հաշվի առնելով դրանց շարունակական ոչնչացումը Հայաստանի կողմից»։
Նմանատիպ պահանջներին հետևելու են այլ՝ ավելի քաղաքական պահանջներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան