Իտալիայում ընթացող բռնցքամարտի օլիմպիական ընտրական մրցաշարում հերթական հաղթանակ տարան Գուրգեն Մադոյանն ու Նարեկ Մանասյանը
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են իրենց ելույթները մարտի 3-11-ը Իտալիայում կայանալիք բռնցքամարտի օլիմպիական աշխարհի առաջին ընտրական մրցաշարում։
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը երկրորդ հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարում։ Հայ մարզիկը այս անգամ ուժերը չափեց իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ և 4։1 հաշվով պարտության մատնեց նրան։
1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Սարխան Ալիևը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) մեկնարկում մրցեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Դանիել Գուսմանի հետ և ջախջախիչ հաղթանակ տարավ։
Մարտի 3-11-ը Իտալիայի Բուստո Արսիցիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի օլիմպիական աշխարհի առաջին որակավորման մրցաշարը։ 670 մարզիկներ Իտալիայում կպայքարեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար։ 28 քվոտա կբաշխվի տղամարդկանց և 21 քվոտա՝ կանանց միջև։ Քվոտա ունեցողների մեծ մասը կորոշվեն մարտի 10-ին և 11-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին