Իտալիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ցույցեր ու գործադուլներ են
Իտալիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ այսօր համազգային գործադուլի են դուրս եկել արհմիությունները։
«Մենք կառավարությունից ու վարչապետից պահանջում ենք հստակ գործողություններ, ոչ թե հայտարարություններ, որոնք չեն կարող փոխել կանանց վիճակը։ իսկ կանայք նախկինի պես ենթարկվում են խտրականության, դառնում տարբեր բռնությունների զոհ»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նշել են նրանք։
Գործադուլին միացած արհմիությունների և հասարակական կազմակերպությունների պահանջները վերաբերում են գենդերային հավասարությանը, կանանց սպանության դեմ պայքարին, տղամարդկանց և կանանց հավասար աշխատավարձի սահմանմանը, ինչպես նաև Ուկրաինայում և Պաղեստինում շարունակվող հակամարտությունների դադարեցմանը։
Իտալիայի տարբեր քաղաքաներում ընթացող հանրահավաքների մասնակիցների թվում են բուժհաստատությունների, թանգարանների, դպրոցների, տրանսպորտի ոլորտի աշխատակիցները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա