«Մեզ զրկեցին մեր նվիրական տոներից, մեր ժպիտը խլեցին մեզանից»․ հոգեբան
«Մեր իրականությունն այնքան տագնապալից է՝ կորուստներով, հիշողություններով, կրկին կորուստների ակնալիքով, և այս ամենով հանդերձ պետք է կարողանանք ժպտալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
«Մեզ զրկեցին մեր նվիրական տոներից, մեր ժպիտը խլեցին մեզանից, բայց մենք պետք է ժպտանք, շարունակենք կենսահաստատ ուժերն արթնացնել։ Եթե կոտրվենք և անհնարին դառնա ժպտալը, քանի որ դեպրեսիվ մարդու համար է անհնարին ժպտալը, երբ պարզապես ուրախանալու անհնարինություն կա, ապա կարող է կոտրվենք և չկարողանանք դուրս գալ։ Այնպես որ այս փոքրիկ տոները պետք է շարունակենք հիշել,նշել և ժպտալ»,- ասաց Նալչաջյանը։
Հոգեբանը նաև ընդգծում է, որ անհրաժեշտ է ներքին մոբիլիզացիա, որտեղ ժպտալը դժվար չլինի, ինչպես այսօր է։
Նա նկատեց, որ թեև կան սերունդների միջև մտածողության տարբերություն, այդուհանդերձ կան նաև ընդհանրություններ՝ տոնի զգացողություն, փոխադարձ համակրանքի առկայություն մնում է։
«Մեղմ ասած՝ այս սերունդը լավ պայմաններում չմեծացավ, բայց այս սերդի մեջ մի քիչ տեսնում եմ հայկականության, ազգային թերարժեքության, կրթության պակաս, «մենք»-ի զգացողության պակաս եմ տեսնում, ավելի շատ եսակենտրոն են, կենտրոնացած են իրենց անձնական կյանքի վրա։ Սա նորմալ է, բայց բոլոր դեպքերում մարդը պետք է ունենա նաև «մենք»-ի զգացողություն։ Այս մասով գուցե մեր սերունդը թերացել է։ Բայց բոլոր դեպքերում վատ գույներով չէի ներկայացնի մեր երիտասարդներին, քանի որ կան նաև մտածող երիտասարդություն»,- ասաց Նալչաջյանը։
Անդրադառնալով կին-տղամարդ հարաբերություններին, հոգեբանը նշեց, որ կինը զգայուն է տղամարդու հայացքի նկատմամբ, տղամարդիկ պետք է «թիկունքի» զգացողություն ապահովեն կանանց համար ,հենարանի, ուժի , իսկ կնոջից ստանան քաջալերանը, որի կարիքն ունեն տղամարդիկ։
«Մենք, եթե միմյանց չլրացնենք, կիսատ ենք»։
Հարցազրույցն ավելի մանրամասն կարող եք լսել ստորև հղմամբ․