Կենտրոնում՝ ոչ մի օր առանց փոշու պարունակության գերազանցման
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ փետրվարի 29-ից մարտը 6-ը։
Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր նորքում՝ փետրվարի 29-ին, մարտի 1-ին, 3-ին, 4-ին և 6-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 29-ին, մարտի 1-ին, 4-6-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում՝ փետրվարի 29-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան