«Aeroflot Open 2024». Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով կիսել է 2-5-րդ հորիզոնականները
Ավարտվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։ Հաղթող է դարձել իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Միակ պարտությունը նա կրել է հայ միջազգային վարպետ Արսեն Դավթյանից:
Մրցաշարում մրցանակային էին 1-15-րդ տեղերը:
Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 6.5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։
Սամվել Տեր-Սահակյանը նույնպես վաստակել է 6 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 16-րդ հորիզոնականը:
Պատանի շախմատիստներ Էրիկ Հակոբյանը և Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակներում լրացրել են միջազգային վարպետի նորմա:
Բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝
▪️ ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 6.5 միավոր
▪️ ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 6 միավոր
▪️ ՄԳ Սամվել Տեր-Սահակյան՝ 6 միավոր
▪️ ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 5.5 միավոր
▪️ ՄԳ Էմին Օհանյան՝ 5 միավոր
▪️ ՖՎ Էրիկ Հակոբյան՝ 4.5 միավոր
▪️ ՖՎ Էրիկ Գասպարյան՝ 4.5 միավոր
▪️ ՄՎ Արսեն Դավթյան՝ 4.5 միավոր
▪️ ՄԳ Հովիկ Հայրապետյան՝ 4 միավոր
▪️ ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 4 միավոր
▪️ ՄՎ Ստեֆան Պոգոսյան՝ 4 միավոր
▪️ ՖՎ Ալեքս Սահակյան՝ 4 միավոր
▪️ ՖՎ Բենիկ Ագասարով՝ 3.5 միավոր
▪️ ՄՎ Վահե Դանիելյան՝ 3 միավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան