Ռուսաստանի քաղաքներում մարտի 8-ի համար տղամարդ ստրիպտիզ պարողներ չեն մնացել
Ինչպես հայտնում է Shot Տելեգրամյան ալիքը, Ռուսաստանի մի շարք քաղաքներում մարտի 8-ի երեկույթների համար ամրագրել են տղամարդկանց ստրիպտիզ ժանրում հանդես եկող բոլոր արտիստները։
«Այս ամսաթվի համար հասանելի պարողներն արդեն սպառվել են Մուրմանսկում, Խանտի Մանսիյսկում, Օմսկում»,-հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով կազմակերպիչներին:
Ինչպես հայտնում է MK-ն, մերկապարողները Կանանց միջազգային օրվա առթիվ հինգ րոպեանոց ծրագրի համար մոտ 8 հազար ռուբլի են պահանջում։ Սա մարզերում է։ Մոսկվայում գինը շատ ավելի բարձր է։
Պարողներին ներկայացնող գործակալությունները պատրաստ են նրանց ուղարկել այլ քաղաք, որտեղ տղամարդ ստրիպտիզ պարողների պակաս կա։ Օրինակ, Եկատերինբուրգի տղամարդ մերկապարողներին Խանտի Մանսիյսկ գործուղելու համար գործակալությունը պահանջում է 90 հազար ռուբլի:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս մերկապարուհիները Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվճար ծառայություններ են խոստացել
- Մերկապարուհին երեխա կպարգևի հայտնի բասկետբոլիստին