Հայաստանում կանայք գնալով ավելի քիչ են վարձատրվում
Հայաստանում վերջին տարիներին ավելանում է կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի միջև սեռային խզվածքը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2023» հրապարակման համաձայն, 2018թ. համեմատ 2022թ. միջին ամսական աշխատավարձերի (վաստակների) սեռային խզվածքը աճել է 3.9 տոկոսային կետով, իսկ 2021թ. համեմատ՝ 3.7 տոկոսային կետով:
2022թ. ՀՀ-ում կանանց միջին վաստակը կազմել է տղամարդկանց վաստակի 60.8%-ը կամ վարձատրության սեռային խզվածքը կազմել է 39.2%: Սեռային խզվածքը հատկապես բարձր է 25-49 տարիքային խմբում (75.5-77.6%)՝ հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք, տնային տնտեսությամբ ծանրաբեռնվածություն և այլն) կանանց զբաղվածությամբ:
Հակառակ դրան՝ 15-24 տարիքային խմբում խզվածքի 1.6 % ցուցանիշը պայմանավորված է կրթության մեջ երիտասարդների զանգվածային ընդգրկվածությամբ՝ անկախ սեռից:
2022թ.-ին 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 37%-ը և արական սեռի երիտասարդների 16%-ը չեն սովորել և չեն աշխատել:
2022թ. աշխատուժից դուրս կանանց և տղամարդկանց մասնաբաժինների 1.8 անգամ տարբերությունը համարժեք է սեռային խզվածքի (ՍԽ) 44.3 %-ին: Աշխատուժի մասնակցության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում:
2022թ.-ին 15-74 տարեկան արական սեռի բնակչության 71%-ը և իգական սեռի բնակչության 48%-ը զբաղված էր կամ փնտրում էր աշխատանք:
2022 թվականին կանանց և տղամարդկանց աշխատուժի մասնակցության մակարդակի ՍԽ-ն կազմել է 32.3%, որը հատկապես բարձր է 25-34 տարիքային խմբում (41%)՝ հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան