Կին արվեստագետների գործերի վաճառքը 2023-ին հասել է նոր բարձրակետի
ArtTactic հետազոտական ընկերության հրապարակած տվյալներով, կանանց ստեղծած արվեստի գործերի վաճառքն անցյալ տարի հասել է նոր բարձրակետի՝ 825,8 միլիոն դոլար, որը 7 տոկոսով ավելի է 2022 թվականի համեմատ: artguide.com-ի հաղորդմամբ, այս գումարը կազմում է առաջատար աճուրդների տների բոլոր վաճառքների 13,8 տոկոսը, ինչը նկատելի աճ է 2022 թվականի համեմատ, սակայն բավականին հեռու է տղամարդ արվեստագետների գրանցած ցուցանիշից:
Կանանց աշխատանքների միջին գինն անցյալ տարի կազմել է 215 776 դոլար՝ տղամարդկանց գործերի՝ 298 520 դոլարի դիմաց: Չնայած ճեղքվածքն ակնհայտորեն առկա է, վերջին մեկ տարվա ընթացքում այն 81 տոկոսից իջել է 37 տոկոսի։
Առավել ակնհայտ առաջընթաց է նկատվել մինչև 30 տարեկան արվեստագետների մոտ՝ այսպես կոչված ծայրահեղ ժամանակակից արվեստի հատվածում։ Այս խմբում կանանց աշխատանքները (61 նկարիչ) կազմում են վաճառքի գրեթե 70 տոկոսը, և նրանց աշխատանքների գներն ավելի բարձր են, քան տղամարդկանցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին