2023 թվականի ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանները
Դերասան Ադամ Սենդլերը դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը 2023 թվականին։ Forbes-ը գրում է, որ անցյալ տարի Սենդլերի եկամուտը կազմել է մոտ 73 մլն դոլար։ Նշվում է, որ արտիստի միջոցների մեծ մասը ստացվել է Netflix հայտնի հոսքային ծառայության հետ համագործակցությունից։
Վարկանիշի երկրորդ տեղում է Մարգո Ռոբին, ով նկարահանվել է Գրետա Գերվիգի «Բարբի» կատակերգության մեջ։ Տարվա ընթացքում նա վաստակել է 59 միլիոն դոլար «Բարբի», «Սոլթբերն» և «Աստերոիդների քաղաք» նախագծերի շնորհիվ։
Լավագույն եռյակը եզրափակել է մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը, ով 2023 թվականին ստացել է 45 միլիոն դոլար, որի մեծ մասը լրտեսական մարտաֆիլմի յոթերորդ մասի նկարահանման հորոնարարն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան