Կանայք ավելի դիվանագետ են, իսկ տղամարդիկ աթոռին նստում են ու տեղներից չեն ելնում. Մարտիության Երևան
Մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի առիթով հայ կանայք և տղամարդիկ կանանց առաջին հերթին մաղթում են՝ խաղաղ երկրում ապրել, ապա նոր՝ անսահման երջանկություն և անթիվ ուրախ օրեր։
«Խաղաղություն լինի, որ մեր մայրերը, քույրերը միշտ ուրախ և երջանիկ լինեն, չոր աչքով մնան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի։
Տղամարդիկ կանանց նաև ցանկանում են՝ բախտ, ուրախություն, ժպիտ, բարություն ու մայրություն։
«Հավատում եմ՝ եթե աշխարհի քաղաքական գործիչները կանայք լինեին... կանայք ավելի դիվանագետ են, իսկ տղամարդիկ աթոռին նստում են ու տեղներից չեն ելնում։ Կանայք գիտեն անելիքը։ Ամենահաջողած ընտանիքներն այն ընտանիքներն են, որոնք կանայք են ղեկավարում։ Իմիջայլոց, ֆեմինիստ չեմ»։
Կանանց նախընտրած նվերը ծաղիկն է։
Մանրամասն՝ տեսանյութում։