Ֆիդանը և Սալիվանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվել է, որ խաղաղ գործընթացում հաջողությունները կնպաստեն Կովկասի ընդհանուր բարգավաճմանը և կայունությանը։ Այս մասին հայտնում է TRT-ն։
Նրանք քննարկել են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Գազայում և Ուկրաինայում։
Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի խնդրին։ Թուրքիան հայտնել է իր հաստատակամ վճռականությունը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում և կոչ է արել Միացյալ Նահանգներին համագործակցել դաշնակցային ոգով, որը ներառում է դադարեցնել աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղերին։
Բանակցությունների ընթացքում ընդգծվել է նաև Իրաքում քաղաքական կայունության պահպանման և նրա տարածքում ահաբեկչական տարրերի դեմ պայքարը շարունակելու կարևորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան