Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ
Ադրբեջանում խոսքի ազատության դեմ հարձակումների և ձերբակալությունների վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը միջամտություն է երկրի ներքին գործերին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների, ինչպես նաև կամայական ձերբակալությունների մասին»,- նշված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Փարիզը բարոյական իրավունք չունի Բաքվին մեղադրելու մարդու իրավունքների խախտման մեջ, քանի որ Ֆրանսիայում «տարածված են կաշառակերությունն ու կոռուպցիան օրենսդիր կառույցներում, իսլամաֆոբիան և մահմեդականների վրա հարձակումները»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Փարիզը Բքավին կոչ էր արել հարգել մամուլի և արտահայտվելու ազատությունը՝ հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատումը
- Ֆրանսիացի ճարտարապետներ են բերել Նորագյուղ
- Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար. Ֆրանսիայի ԱԳՆ
- Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին