Մենք պետք է կանգնեցնենք Պուտինին․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գալիք ընտրություններից առաջ հանդես է եկել իր վերջին տարեկան հիմնական ելույթով և ելույթի սկիզբը նվիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, նրա սկսած պատերազմին, ինչպես նաև քննադատել է Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին հնչեցրած հայտարարություններին։
«Իմ նախորդը՝ հանրապետական նախկին նախագահ, Պուտինին ասում էր, որ կարող է անել այն, ինչ ուզում է։ Ես կարծում եմ, որ դա վրդովեցուցիչ է, դա վտանգավոր է և անընդունելի»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Բայդենը։
Բայդենի պոտենցիալ մրցակիցը այս տարվա վերջին ընտրություններում Դոնալդ Թրամփը համախոհների հետ իր հանդիպումներից մեկում խոսել է զրույցի մասին, որը իբր տեղի է ունեցել իր նախագահության ժամանակ ՆԱՏՕ-ի որոշակի երկրի ղեկավարի հետ։ Այս զրույցում Թրամփը, ըստ նրա, ասել է, որ Ամերիկան չի օգնի այս երկրին, եթե այն ենթարկվի Ռուսաստանի հարձակմանը, քանի որ այդ երկիրը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի չափորոշիչին՝ ՀՆԱ-ի 2%-ին։
Բայդենը Թրամփի ելույթից անմիջապես հետո այն անվանեց «անուղեղ և անպատասխանատու»:
«Մենք պետք է կանգնեցնենք Պուտինին»,- ասել է Բայդենը և հավելել․ «Եթե Միացյալ Նահանգները լքի Ուկրաինան, Ուկրաինան կհայտնվի վտանգի տակ, Եվրոպան կհայտնվի վտանգի տակ, աշխարհը կհայտնվի վտանգի տակ։ Ես ուզում եմ նախագահ Պուտինին ասել մի պարզ բան՝ մենք չենք լքի մեր դաշնակիցներին։ Մենք չենք խոնարհվի, ես չեմ խոնարհվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին