Զելենսկին Թուրքիայում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զելենսկուն և նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում։
Ուկրաինական պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են թուրք պաշտոնյաները։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ուկրաինական պատվիրակության այցի շրջանակներում Զելենսկին կհանդիպի նախագահ Էրդողանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող զինված հակամարտության ընթացքը։ Բացի այդ, նախատեսվում է մանրամասն քննարկել Հացահատիկային միջանցքի համաձայնագրի շարունակման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության որոնման հետ կապված իրավիճակը։ Օրակարգային հարցերից են լինելու նաև թուրք-ուկրաինական հարաբերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան