Թաթոյան. Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում
«Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում»,-ընդգծել է Հայստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ շնորհավորելով կանանց տոնը։
Նա նշել է՝ թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը, նրան դարձնում բռնության զոհ: Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է:
«Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով։
Շնորհավոր ձեր օրը, սիրելի՛ կանայք։
Թո´ղ երջանիկ օրերը, բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա