Լեհաստանում կլիմայի ակտիվիստները ներկ են լցրել հուշարձանի վրա
Կլիմայի լեհ ակտիվիստները նշել են Կանանց միջազգային օրը՝ ներկ լցնելով Վիսլինսկի բուլվարում գտնվող «Վարշավայի ջրահարս» հուշարձանի վրա։
«Վերջին սերունդ» կլիմայական նախաձեռնությունը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու երիտասարդ կանայք դույլերով նարնջագույն ներկ լցնում Վարշավայի ջրահարսի հուշարձանի վրա:
«Մենք վերջին սերունդն ենք։ Այսօր կանանց օրն է, և մեր դժվարությամբ ձեռք բերված իրավունքները շարունակվում են ոտնահարվել։ Եվ դա միայն ավելի է վատթարանալու։ Կլիմայական աղետը պատերազմ է, իսկ պատերազմը՝ բռնություն»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Երկու ակտիվիստներին էլ անմիջապես բերման են ենթարկվել ոստիկանություն։
«Կանայք բերման են ենթարկվել, նրանց դեմ քրեական գործ է կհարուցվի»,- լրագրողներին ասել է Վարշավայի ոստիկանության խոսնակ Բարբարա Շչերբան:
Նա պարզաբանել է, որ եթե ձերբակալվածները պատասխանատվության ենթարկվեն գույքին հասցված վնասի համար, նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Սակայն բուն հուշարձանին վնասելու համար պատիժը կարող է լինել մինչև 8 տարվա ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին