«Հրապարակ». ՊՊԾ-ն զարգացման նոր փուլ է մտել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր առաջ ՊՊԾ պետի տեղակալ Արթուր Գասպարյանը նշանակվեց ՊՊԾ պետ՝ փոխարինելով Սարգիս Հովհաննիսյանին, ում կարիերայի վրա քար գցեց 2023 թ․ սեպտեմբերի 9-ին «Դվին» հյուրանոցում կազմակերպված հրավառությունը, որն այնքան էր վախեցրել կառավարական տանն ապրող Նիկոլ Փաշինյանին, որ նույն օրը ՊՊԾ պետն ազատվեց պաշտոնից։ Արթուր Գասպարյանը 2018-ից հետո իրականացրել է Աննա Հակոբյանի պաշտպանությունը և այդ ժամանակ շահել իշխող զույգի վստահությունը։
Երեկ ՊՊԾ նորանշանակ պետին ներկայացնելով անձնակազմին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, որ ծառայությունն իր զարգացման նոր փուլ է մտել՝ Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստանալով վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։